Փոքր բիզնեսի ներկայացուցիչների դժգոհում են, որ 2013 թ. հունվարից հարկային բեռն ավելացել է: Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին, Հայաստանի Ազգային Ժողովում ասաց Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հարկային բեռի ծանրացումը տեղի է ունեցել շրջանառության հարկի կիրառումից հետո:
Է. Մարուքյանն ասաց, որ մասնակցել է այդ հարկի մշակման քննարկումներին, սկզբնապես այնպիսի տպավորություն էր, որ շատ լավ բան է տեղի ունենում: «Բայց հիմա կամ չեն տպում ՀԴՄ կտրոնները, կամ վնասով են աշխատում, խնդրում եմ վերանայել այդ 3,5%-ը, քանի որ բեռ է փոքր բիզնեսի համար»,- վարչապետին դիմեց Է. Մարուքյանը:




























