«Էդ հարցերը գնացեք ավելի կոմպիտենտնի մարդու տվեք»: Այսկերպ է արձագանքել ԱԺ հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին` արդյոք կառավարության ներկայացրած ծրագիրը կօգնի՞ կանխելու արտագաղթը:

Լրագիր.am-ի փոխանցմամբ, Սեդրակյանը հայտարարել է, թե լավ է վերաբերում կառավարության գործունեության ծրագրին, որը վերջին օրերին քննարկվում է ԱԺ-ում: «Այ, դու էլ խելքի կգաս, մյուսն էլ, մյուսն էլ: Էս ծրագիրը որ ընդունվեց, կհասկանաք, որ իրոք կարելի ա մարդ մնալ, լավ մարդ դառնալ»,- լրագրողներին դիմելով՝ ասաց Սեդրակյանը: Հարցին, թե կհաջողվի՞, օրինակ, այդ ծրագրով կասեցնել արտագաղթը:

«Էդ հարցերը գնացեք ավելի կոմպիտենտնի մարդու տվեք, յանի ինձ ասում եք, ես ի՞նչ պատասխանեմ»:

Դուք պատգամավոր եք, ձեր կարծիքն ասեք:

Այո, այո:

Ձեզ մտահոգո՞ւմ է, որ արտագաղթ կա Հայաստանից:

Բոլորիս էլ մտահոգում ա, բայց ինչ անենք, մարդիկ գնում են, իրանց ըտենց ա պետք, ըտենց են անում:

Ինչո՞ւ են գնում, ձեր կարծիքով:

Էն աշխատանքը, որ կատարում են դրսում, եթե ստեղ դրա 50 տոկոսն աշխատեն, իրանք ավելի լավ կապրեն, քան թե տենց գնան, դուրսը ծառայեն, նոքարություն անեն: Թող մնան ստեղ, դրա 50 տոկոսը կաշխատեն և լավ կապրեն:

Բա լավ, մարդիկ չե՞ն հասկանում դա, գուցե աշխատանք չկա՞:

Մենք սովոր ենք գնալ-գալ ըտենց, մեր ազգը սովոր ա:

Գազի գնի թանկացումն, ըստ ձեզ, ինչպե՞ս կազդի ժողովրդի սոցիալական վիճակի վրա:

Դե գազի գինն աշխատում են իր հնարավորության չափով: Կարո՞ղ ա գազը մեր մոտից ա դուրս գալիս, որ մենք դրա գները որոշենք: Ռուսական պետություն ա, ինքը ոնց ուզենա, ըտենց կանի: Ընդամենը պետք ա բանակցություններ, որպեսզի մի քիչ չափի մեջ բարձրանա:

Դուք ինչո՞ւ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն դեմ քվեարկեցիք:

Շատ լավ արեցի, որ հարցը տայիր: