Օլիգարխն ինքը պետք է իշխանության հետ «լավ լինի», որ որպես օլիգարխ գոյատեւի: Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Յուրաքանչյուր օլիգարխ ձգտում է լավ լինի իշխանության հետ, երբեք օլիգարխը իշխանության վրա չի կարող ազդել»,- ասաց Գ. Բեգլարյանը:
Նա նաեւ հայտարարեց, որ ինքը օլիգարխ չէ: Իսկ այն դիտողությանը, որ օլիգարխները սերտաճած են իշխանության հետ, ասաց. «Եթե սերտաճածը պատրուսն ա, ընդհանրապես բնության մեջ պատրուսից լավ բերք չես սպասի»:




























