Մայիսի 26-ին Հայաստանի 4 համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ:
ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ Արմավիրի մարզի Վարդաշեն համայնքի ղեկավարի պաշտոնի համար կմրցեն ՀՀԿ-ական գործող գյուղապետ Արթուր Մանուկյանը, ՀՀԿ-ական Հայկ Սահակյանը, անկուսակցական Աշոտ Հայրապետյանը եւ Գրիգոր Սահակյանը:
Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի ղեկավարի պաշտոնի համար կմրցեն ԲՀԿ-ական գործող գյուղապետ Մնացական Գեւորգյանը եւ անկուսակցական Վանիշկա Ոսկանյանը, Նոր Հաճն համայնքում քաղաքապետի պաշտոնի համար կմրցեն ԲՀԿ-ական Գագիկ Մաթեւոսյան եւ ինքնաառաջադրված Շուշանիկ Նազարյանը:
Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավարի պաշտոնի համար էլ ընտրապայքարի մեջ են մտել գործող ՀՀԿ-ական գյուղապետ ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը եւ անկուսակցական Սարգիս Սահակյանը:
Նշենք, որ հունիսի 23-ին տեղի կունենան Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները: Այստեղ առայժմ առաջադրված թեկնածուներ չկան:
Մանրամասներն՝ առաջիկայում:




























