Վրաստանում նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդները հավաքվում են Քութայիսում, որտեղ արտակարգ նիստ են գումարելու:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ի թղթակիցը Քութայիսում, կուսակցության գրասենյակում ներկայումս գտնվում են Իմերեթիայի նահանգապետ Վախթանգ Բալավաձեն եւ պատգամավոր Միխայիլ Մաչավարիանին:

Բալավաձեն հայտնել է, թե այսօրվա հանդիպմանը քննարկելու են ապագայի ծրագրերը: Հանդիպումը, ենթադրաբար, փակ կլինի, եւ կուսակցության ներկայացուցիչներն ավելի ուշ մամուլի համար հայտարարություն կանեն: