Այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 08.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոշ գյուղի բնակիչ` 56-ամյա Ա. Գեւորգյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: