Վրաստանի նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը Քութայիսիի մեկուսարանից տեղափոխել են Թբիլիսիի №9 բանտ:
Նախօրեի ուշ երեկոյան նրա նկատմամբ խափանման միջոց էր սահմանվել երկամսյա ազատազրկումը: Վրաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 20.000 լարի գրավը:
Դատարանը կալանավորել է Վրաստանի նախկին վարչապետին
Կախեթիայի նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլիի ընտանիքը մայիսի 23-ին 20.000 լարի գրավ է վճարել: Որոշակի ընթացակարգից հետո Չիաբերաշվիլին կլքի Քութայիսիի ոստիկանության գլխավոր բաժանմունքի մեկուսարանը, հայտնում է «Գռուզիա Online»-ը:
Մերաբիշվիլին եւ Չիաբերաշվիլին ձերբակալվել էին մայիսի 21-ին՝ «Միասնական ազգային շարժման» կողմնակիցների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու, ինչպես նաեւ ՎրաստանիՆԳՆ-ի միջոցները վատնելու գործով:
Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին
Մայիսի 21-ի երեկոյան դատախազությունը պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել Վանո Մերաբիշվիլիին եւ Զուրաբ Չիաբերաշվիլիին: Նրանք մեղադրվում են կոռուպցիոն գործունեության, ծառայողական լիազորությունների վերազանցման եւ պետական միջոցները վատնելու մեջ։
Վրաստանի նախկին վարչապետին պաշտոնական մեղադրանքներ են ներկայացվել
Նախկին վարչապետի ձերբակալությունից հետո Սահակաշվիլիի կողմնակիցները նոր իշխանություններին մեղադրել են քաղաքական հետապնդումներով զբաղվելու մեջ:
Սահակաշվիլին նախազգուշացրել է, որ Մերաբիշվիլիի կալանքը երկիրը քաղաքական նոր իրողության կտանի, նաեւ հավելել, որ այսօր նորագույն պատմությունն են դատում:
Սահակաշվիլի. Նախկին վարչապետի ձերբակալությունը երկիրը նոր իրողության կտանի
Սահակաշվիլի. Այսօր դատում են Վրաստանի նորագույն պատմությունը




























