Էրզրումի նահանգում գտնվող պատմական հայկական Օշվանքը կվերականգնվի Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության գումարներով։
Էրզրումի տեղական թերթերից մեկի հաղորդման համաձայն՝ Էրզրումի նահանգի Չամլըյամաչ գյուղում գտնվող Օշվանք եկեղեցին կվերանորոգվի։ Սակայն նախնական հաշվարկների հիման վրա տրամադրած 60 հազար թուրքական լիրան չի բավականացնի եւ Էրզրումի հուշարձանների պահպանության վարչության տնօրեն Սուաթ Բաքըրը վերանորոգման համար անհրաժեշտ եւս 200 հազար լիրա ստանալու համար դիմել է թուրքական կառավարությանը։
Նշենք, որ ցավոք, Օշվանքը եւ նրանից ոչ հեռվում գտնվող Իշխան եկեղեցին տեղի իշխանությունները փորձում են վերագրել վրացական մշակույթին։ Վրացիները հատուկ այցելում են այդ եկեղեցիներ եւ պնդում թուրքական իշխանություններին, որ դրանք վրացական մշակույթի ժառանգություններ են։




























