Մայիսի 23-ին Լիբանանի Տրիպոլիում ալավիների ու սունիների միջեւ բախումների զոհ են դարձել ինը մարդ, իսկ շաբաթվա սկզբից քաղաքում զոհվել էր 22 մարդ, վիրավորվել՝ 150-ը։

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատին պատերազմող կողմերին կոչ է արել  փոխգործակցել բանակի հետ, որի առաքելությունն է Տրիպոլիի անվտանգության վերականգնումը։ «Վերջապես պետք է հաղթի բանականությունը, եւ ամբողջ Լիբանանն ընդգրկել սպառնացող անիմաստ մարտերն անմիջապես պետք է դադարեն»,- հայտնել է Միկատին, մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է բանակային անցակետերի վրա հարձակումների անթույլատրելիությունը։ Մինչդեռ, գիշերը լուրեր էին ստացվել, որ գրոհայինները նորից կրակել են Էլ Կուբայի զորամասերի վրա։