Սլովենիայի դատախազությունը երկու տարվա ազատազրկում է պահանջել նախկին վարչապետ Յանեզ Յանշայի համար` կոռուպցիայի մեղադրանքով:

Յանշայի եւ նրա չորս գործընկերները դատավարությունը սկսվել էր 2011թ. սեպտեմբերին: Նրա դեմ մեղադրանք են առաջադրել 2006թ. ֆիննական Patria ընկերության հետ 135 զրահափոխադրիչ առաքելու 178 միլիոն դոլարանով պայմանագիրը կնքելիս կաշառք վերցնելու մեջ: Patria-ն կասկածվում է տենդերի համար կաշառելու մեջ: 2012թ. սեպտեմբերին պայմանագիրը չեղյալ էր հայտարարվել: Պայմանագրի շրջանակներում Սլովենիան 30 ութակնանի զրահամեքենա էր ստացել, որոնցից 25-ը սպառազինություն չունեին, եւ դրա համար 74,5 մլն եվրո էր վճարել:

Յանշայի մտերիմ գործարար Վալտեր Վոլֆի հաշվին փոխանցվել էր 2,3 մլն եվրո, ընդամենը Յանշան 21 մլն եվրո էր ստացել:

Յանեզ Յանշան Սլովենիայի վարչապետ է եղել 2004-2008 եւ 2012-2013 թվականներին: