Լոնդոնում բրիտանացի զինծառայողին սպանած Մայքլ Ադեբովեյլին պաշտոնական մեղադրանք է ներկայացվել: Դա կատարվել է այն բանից հետո, երբ 22-ամյա նիգերիացին հիվանդանոցից դուրս է գրվել:
Sky News-ը, ոստիկանությանը վկայակոչելով, հայտնում է, որ մայիսի 29-ին Ադեբովեյլին հարցաքննել են: Այսօր՝ մայիսի 30-ին, դատական նիստ կկայանա, գրում է lenta.ru-ն:
Նիգերիական ծագմամբ երկու բրիտանացիների՝ Մայքլ Ադեբովեյլին եւ Մայքլ Ադեբոլաջոյին, կասկածում են մայիսի 22-ին Վուլիչում Թագավորական հրաձգային գնդի զինծառայող Լի Ռիգբիի դաժան սպանության մեջ:
Անհանգիստ գիշեր Լոնդոնում. զինվորի դաժան սպանությունն ահաբեկչություն են անվանել
Այս գործով ինը մարդու են ձերբակալել:
Լոնդոնում զինվորի սպանության գործով ձերբակալել են 9-րդ կասկածյալին




























