Բրիտանական Հաուորթ գյուղի 30-ամյա բնակիչ Փոլ Ինմանը մահացել է այն պատճառով, որ կոլայի չարաշահման հետեւանքով 4 անգամ մեծացել են նրա թոքերը: Բրիտանացին այնքան էր սիրում գազավորված ըմպելիքը, որ օրական մի քանի անգամ խանութ էր գնում, գրում է
Mirror-ը:
Ինմանի ազգականների խոսքով, 17 տարեկանում բժիշկները նրա մոտ Ասպերգերի համախտանիշ էին ախտորոշել, որը աուտիզմի տեսակներից է: Նրա առողջությունը թույլ է եղել, բայց նա հրաժարվել է բժիշկների մշտական վերահսկողությունից: Փոլը կոլային սովորել է 10 տարեկանում, եւ մտերիմները ոչ մի կերպ չէին կարողանում հրաժարեցնել այդ վատ սովորությունից: Բրիտանացին օրական երեք լիտր ըմպելիք էր խմում:
Հիշեցնենք, որ 2010թ. Նոր Զելանդիայում սրտի կանգից մահացել էր 30-ամյա Նատաշա Հարրիսը, ով օրական մինչեւ 10 լիտր կոլա էր խմում:




























