Պաբլո Պիկասոյի երկու եւ Խուան Միրոյի մի կտավները, որոնք առեւանգվել էին Մալագայի պատկերասրահից 2010թ., հայտնաբերվել են իսպանական ոստիկանության կողմից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը:
Երեք տարի է տեւել Պիկասոյի «Բու» եւ «Ընտանեկան դիմանկար» նկարների եւ Խուան Միրոյի` թղթի վրա արված գծանկարի որոնումները: ՆԿարները պատկանում էին մասնավոր հավաքորդին, ով դրանք ժամանակավոր հիմունքներով տվել էր պատկերասրահին: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներից մեկին: Շնորհիվ ստացված տեղեկությունների` իրավապահներին հաջողվել է գտնել նկարների հետքը:
Ինչպես հայտնում են ոստիկանները, հետաքննությունը դեռ շարունակվում է, եւ գործը կփակվի, երբ ձերբակալվեն առեւանգիչները:




























