ԵվրԱզԷՍ կառույցը 2015թ. հունվարի 1-ից վերջնականապես կդադարեցնի գոյությունը, Աստանայում Եվրասիական տնտեսական խորհրդի՝ պետությունների ղեկավարների մակարդակով կայացած բարձրագույն նիստի ավարտին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
«Եվրասիական տնտեսական միության եւ ԵվրԱզԷՍ-ի հարցով վերջնական պայմանավորվել ենք, որ ԵվրԱզԷՍ-ի բոլոր կառույցները կներառվեն Եվրասիական տնտեսական միությունում եւ այդպիսով ԵվրԱզԷՍ կառույցը 2015թ. հունվարի 1-ից վերջնականապես կդադարեցնի գոյությունը», - ասել է նա, փոխանցում է «Ինտերֆաքս-Զապադ»-ը:
Աստանայում Իգոր Շուվալեւը նաեւ հայտնել է. «Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները պայմանավորվել են, որ բոլոր չորս ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքի շուկաները, Եվրասիական տնտեսական միության տարածքում 2015թ.-ից գործելու են լիարժեք եւ առանց վերապահումների: Դա այսօր կայացված ամենակարեւոր որոշումն է», հաղորդում է «Դելովայա գազետան»:
Դեռ հայտնի չէ, թե քանի պետություններ են ընդգրկվելու նոր կառույցում: Չորեքշաբթի Աստանայում որպես դիտորդներ ԵվրԱզԷՍ-ին են միացել Ուկրաինան եւ Ղրղըզստանը: Սակայն կմտնեն նրանք արդյոք ստեղծվող ԵԱՏՄ, հայտնի չէ:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում տեղի է ունեցել ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների ղեկավարների պատմական հանդիպումը:




























