Եթե Վրաստանում իրադրությունը չշտկվի, ապա դա կարող է խոչընդոտներ ստեղծել ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման համար:  Twitter-ի իր միկրոբլոգում նման հայտարարություն է տեղադրել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսը:

Նա կարծում է, որ Վրաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները բազմաթիվ հարցեր են հարուցում, գրում է «Գռուզիա Online»-ը:

Եվրանեստի վերջերս տեղի ունեցած նիստին Եվրոպական ժողովրդական կուսակցությունը փորձել է ամփոփիչ բանաձեւում հայտարարություն մտցնել՝  Վրաստանում եւ Ուկրաինայում ընտրողական արդարադատության դատապարտմամբ: 

Ըստ Մարտենսի՝  նմանատիպ համաձայնագիր չի ունենա նաեւ Ուկրաինան, եթե Կիեւը չկատարի ԵՄ-ի ներկայացրած պայմանները, որոնց շարքում է նաեւ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատելու պահանջը: