Հյուսիսային Քարոլինայի բնակիչ Դենթե Ջամարա Սիմսին 6 ամսվա ազատազրկման են դատապարտել՝ Twitter-ում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին սպառնալիքներ հրապարակելու համար: Նա գործարքի է գնացել քննության հետ եւ խոստովանել, որ գիտակցաբար եւ կամավոր տեղադրել է այդ սպառնալիքները:

Քննության ընթացքում 22-ամյա Սիմսը պնդել է, որ սպառնալից թվիթներ է հրապարակել լինելով մարիխուանայի ազդեցության տակ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով AP-ն: Սիմսը Օբամային ներողություններով նամակ է ուղարկել:

2012-ի սեպտեմբերին Շարլոթում կայացած դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ Սիմսը 5 թվիթ է հրապարակել, որոնցից մեկում ասվում է. «Գաղտնի ծառայությունը անօգնական կլինի, երբ ես ինքնաձիգն ուղղեմ Բարաքի ճակատին»: Բացի այդ, նա իրեն համեմատել է Լի Հարվի Օսվալդի հետ, ով կասկածվում էր նախագահ Ջոն Քենեդիի սպանության մեջ: