Գերմանիայի բնակիչը, ով դիմել է բժշկի՝ բողոքելով ուժեղ գլխացավերից, աչքերից մեկի տեսողության վատացումից եւ մրսածությունից, պարզել է, որ իր գլխի մեջ մատիտ կա, հաղորդում է CBS News-ը:
Գերմանացի բժիշկների փոխանցմամբ, ովքեր 24-ամյա երիտասարդին տոմոգրաֆիա են արել, 15 տարի նա ապրել է մատիտը գլխի մեջ, իսկ ուղեղից հեղուկի արտահոսքը համարել է մրսածության արդյունք:
Մատիտի երկարությունը 10 սմ է, որն ազդել է տեսողության եվրա եւ գլխացավեր առաջացրել:
Տղամարդը, ով ցանկացել է անհայտ մնալ, բժիշկներին ասել է, որ չգիտի, թե ինչ հանգամանքներում է մատիտը հայտնվել իր գլխում: Նա պատմել է, որ մանուկ հասակում մի անգամ շատ անհաջող ընկել է:
Բժիշկները հանել են մատիտը եւ նա անմիջապես սկսել է կազդուրվել:




























