Թամերլան Ցարնաեւի ընկերը` Իբրահիմ Թողդաշեւը ԱՄՆ-ում սպանվել է ծոծրակին արձակած կրակոցից: Մոսկվայում մայիսի 30-ին կայացած ասուլիսում նրա հայրը` Աբդուլբակի Թողդաշեւը ցույց է տվել լուսանկարները, որոնցում երեւում է, որ կրակոցն արձակվել է գլխի ծոծրակի հատվածում:
Հոր խոսքով, ՀԴԲ գործակալները եկել են Թողդաշեւի տուն, որտեղ գտնվել է նաեւ նրա ընկերը: Հարցաքննությունը տեղի է ունեցել առանց վկաների եւ ընթերակաների: «Այն մասին, թե ինչ է եղել, կարելի է միայն գուշակել»,- ասել է Թողդաշեւ-ավագը: ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի անդամ Մաքսիմ Շեւչենկոն հայտարարել է, թե Իբրահիմը սպանվել է յոթ կրակոցով, այդ թվում մեկը` ծոծրակից:
Հոր խոսքով, իր որդին ֆիզիկապես չէր կարող մասնակցել Բոսթոնում ահաբեկչության կազմակերպմանը, քանի որ նրա ոտքն էին վիրահատել, եւ ահաբեկչության օրերին նա եղել է հենակներով: Աբդուլբակի Թողդաշեւը պատմել է, թե որդին չէր հավատում Ցարնաեւների մեղավորությանը:
Թողդաշեւը սպանվել էր հարցաքննության ժամանակ` մայիսի 22-ին:




























