Կենտրոնական Ամերիկայում Սալվադորի դատարանը արգելել է ծանր հիվանդ կնոջը դիմել հղիության արհեստական ընդհատման, նույնիսկ եթե երեխան ապրելու շանսեր չունենա ծնվելուց հետո:
Մաշկի տուբերկուլյոզով եւ երիկամի անբավարարությամբ տառապող երիտասարդ կնոջ փաստաբանները պնդում են, որ հղիությունը կարող է սպառնալ նրա կյանքին: Բացի այդ, պտուղը չունի ուղեղ, հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը:
Սակայն, ըստ Սալվադորի օրենքների, երկրում բոլոր դեպքերում արգելվում են աբորտները: Այդ երկրի սահմանադրությունը պաշտպանում է մարդու կյանքի իրավունքը հղիության պահից:




























