Ամերիկյան ավիաուղիների Չիկագո-Պեկին չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ալյասկայի քաղաքներից մեկի օդանավակայանում` ինքնաթիռում ինքնասպանության փորձի հետեւանքով:
Ուղեւորուհիներից մեկը որոշել է իր կյանքին վերջ տալ հենց օդանավում` զուգարանում կախվելով: Արդյունքում անձնակազմը որոշում է կայացրել իջեցնել ինքնաթիռը, երբ անցնում էր Ալյասկայի երկնքով:
Միջադեպի մասին հայտնի է դարձել, երբ ուղեւորներից մի քանիսը դեպքի մասին գրել են չինական սոցցանցերում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ականատեսների վկայությամբ, երբ 40-ամյա կնոջը փորձել են օգնություն ցուցաբերել, նա բղավել եւ դիմադրել է: Կնոջը կարող են պատասխանատվության ենթարկել թռիչքի ժամանակ վտանգավոր իրավիճակ ստեղծելու մեղադրանքով: Մյուս ուղեւորներին տեղավորել են քաղաքի հյուրանոցներից մեկում:




























