Սիրիացիների միջեւ ազգային երկխոսությունը ճգնաժամի կարգավորման միակ ուղին է: Այդ մասին ասվում է Իրանի մայրաքաղաք Թեհրանում 40 երկրների մասնակցությամբ կայացած «Սիրիայի բարեկամներ» խորհրդաժողովի հայտարարության մեջ:
Փաստաթղթում կոչ է պարունակվում Սիրիայի Արաբական Հանրապետությունում բռնություններն անհապաղ դադարեցնելու եւ ժողովրդավարական գործընթացին բոլոր կողմերի անհապաղ մասնակցության վերաբերյալ: Խորհրդաժողովի մասնակիցները դեմ են արտահայտվել Սիրիայում ցանկացած օտարերկրյա միջամտության, դատապարտել են զինված խմբավորումների ագրեսիան եւ բռնությունները, եւ գրոհայինների ֆինանսավորումը որակել են որպես միջազգային իրավունքի խախտում, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:
ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին կոչ է արել աշխարհի ազդեցիկ ուժերին միավորել ջանքերը սիրիացիների միջեւ երկխոսությանը նպաստելու համար, եւ ողջունել է ամերիկա-ռուսական պայմանավորվածությունները «Ժնեւ-2»-ի անցկացման վերաբերյալ:




























