Ցյուրիխի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել, որի հետեւանքով մի քանի մարդ է վիրավորվել, հաղորդում է շվեյցարական ATS գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Տեղի ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Լանգշտրասսե թաղամասի տներից մեկում: Հաղորդվում է, որ կրակողը փախուստի  դիմել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս ոստիկանությունը շրջափակել է տան շրջակայքը, որտեղ հանցագործը կարող է թաքնվել, շենքի բնակիչներին տարհանել են:

Ոստիկանությունը չի հստակեցնում տուժաթների թիվն ու նրանց առողջական վիճակը: