Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Սիրիայի հարցի կարգավորման հարցում: Այս մասին ամենօրյա բրիֆինգում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Փսաքին:
«Մենք խոստովանում ենք, որ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում եւ նրանից է կախված՝ արդյոք Սիրիայի կառավարությունը կմասնակցի՞ բանակցություններին»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը շատ հարցերում համաձայն չէ Ռուսաստանի հետ՝ կապված Սիրիայի խնդրի հետ, սակայն հիմքեր չկան կարծելու, որ Մոսկվան չի ցանկանում լուծել այդ խնդիրը:
«Մենք պետք է աշխատենք ինչպես ապստամբների կողմնակիցների, այնպես էլ՝ Բաշար Ասադի կառավարության կողմնակիցների հետ, ինչպիսին է Ռուսաստանը, որպեսզի նրանք օգնեն մեզ երկխոսություն սկսել հակամարտության երկու կողմերի հետ»,-ասել է Փսաքին, հաղորդում է RBK-ն:




























