ԱՄՆ-ում լիբանանցուն ազատազրկել են՝ Չիկագոյի մարզադաշտը պայթեցնելու փորձի համար: Չիկագոյի դատարանը մայիսի 30-ին, 25-ամյա Սամի Սամիր Հասունին դատապարտել է 23 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ամբաստանյալը խոստովանել է, որ 2010 թվականին մարզադաշտի մոտ գտնվողն աղբարկղում ուսապարկը է դրել, որտեղ, ըստ նրա, պայթուցիկ սարք է եղել: Այդ սարքը նրան տվել էին ՀԴԲ աշխատակիցները:
Պաշտպանությանը պնդել է, որ Հասունը միամիտ ու վստահող մարդ է եւ ընկել է վատ ազդեցության տակ: Դատախազությունն, իր հերթին, պնդել է, որ նա հետ չի կանգնել ահաբեկչությունն իրականացնելու մտքից, թեեւ այդպիսի հնարավորություններ ունեցել է:
Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ Հասունի ընտանիքը ԱՄՆ է ներգաղթել 2008-ին, Լիբանանից:




























