Ամերիկյան լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնում Թամերլան Ցարնաեւի՝ ՀԴԲ-ի գործակալի կողմից սպանված ընկերոջ՝ Իբրահիմ Տոդաշեւի սպանության մասին, որը կատարվել էր հարցաքննության ընթացքում: Պարզվել է՝ Տոդաշեւը մետաղյա ձողով է հարձակվել, ոչ թե դանակով: Նա նաեւ սեղանն է շրջել հատուկ գործակալի վրա, հայտնում է New York Times-ը՝ ամերիկյան իրավապահ մարմինների աղբյուրին վկայակոչելով:
Թերթը, ՀԴԲ-ի տվյալները վկայակոչելով, հայտնում է, որ Տոդաշեւը խոստովանել է եռակի սպանությանն իր մասնակցությունը եւ հայտնել, որ դրանում ներքաշված էր նաեւ Ցարնաեւ-ավագը: Դրանից հետո Տոդաշեւն իբր սկսել էր խոստովանական ցուցմունք գրել եւ, օգտվելով նրանից, որ ՀԴԲ-ի գործակալի ուշադրությունը շեղվել էր, նրա վրա էր նետել սեղանը: Հանկարծակիի եկած գործակալը, տեսնելով, որ Տոդաշեւն իր վրա է հարձակվում մետաղյա ձողով, տաբելային զենքից կրակ էր բացել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամերիկյան լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ Տոդաշեւը գործակալի վրա հարձակվել էր դանակով:
Լրատվամիջոցներ. ՀԴԲ գործակալն ինքնապաշտպանության նպատակով սպանել է Ցարնաեւի չեչեն ընկերոջը
Մայիսի 30-ին Washington Post թերթը հայտնել էր, որ սպանության պահին Տոդաշեւն անզեն էր եղել:
The Washington Post. Ցարնաեւի՝ ՀԴԲ-ի գործակալի կողմից սպանված ընկերը զինված չի եղել:




























