Ամերիկացին լաց լինող նորածին դստերը մտցրել է սառցարանը: ԱՄՆ Վաշինգթոն նահանգի բնակիչը կալանավորվել է, փոքրիկին, բարեբախտաբար, հնարավոր է եղել փրկել:
Sky News-ի տվյալներով՝ 25-ամյա Թայլեր Ջեյմս Դոյչը ոստիկաններին պարզաբանել է, որ իրեն զզվեցրել էր երեխայի լացը, եւ նա որոշել է փոքրիկին թաքցնել սառցարանում: Այն պահին, երբ 22-ամյա մայրը հանել է երեխային սառցարանից, նրա ջերմաստիճանը եղել է 29,9 աստիճան:
Միաժամանակ հայրն արգելել է կնոջը զանգահարել 911, սակայն կինը կարողացել է փախչել հարեւանների մոտ եւ «շտապօգնություն» կանչել, հաղորդում է HTB-ն:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հայրը նաեւ ծեծել է նորածին երեխային: Բժիշկները զննել են փորքիկին եւ նրա գլխի ու ոտքերի շրջանում վնասվածքներ հայտնաբերել: Տղամարդուն արդեն մեղադրանք է առաջադրվել, նրան ցմահ ազատազրկում է սպառնում:




























