Երկու կողոպտիչներ գիշերը ներթափանցել են ժանդարմերիայի բնակելի շենքը արեւմտյան տավո քաղաքում: Մայիսի 30-ին, ժամը 23-ի սահմաններում ժանդարմներից մեկը կասկածելի աղմուկ է լսել, հաղորդում է Agence France-Presse-ը: Նա դուրս է եկել միջանցք եւ վախեցրել երկու չարագործներին, ովքեր մտել էին հարեւան բնակարան: Ընդ որում, բնակարանի դուռը կողպված չի եղել:

Կողոպտիչները քնած ոստիկանի մոտից գողացել էին ժամացույցը: Քննության տվյալներով, անհաջողակները չեն էլ ենթադրել, որ մտել են ժանդարմների շենք:

«Այս դեպքը վկայում է այն մասին, որ ոչ ոք ապահովագրված չէ բնակարանային գողությունից»,- մեկնաբանել է ժանդարմերիայի ներկայացուցիչը: Նա նշել է, թե անվտանգության միջոցառումները խստացվել են Ֆրանշ-Կոնտե տարածաշրջանի ժանդարմերիայի բոլոր  շենքերում, հաղորդում է «Ռոսբալտը»: