ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնի մոտ գտնվող Հերնդոն քաղաքում թեթեւ շարժիչով Cessna 177 օդանավը բախվել է բազմաբնակարան շենքին, որի հետեւանքով տուժել է երկու մարդ՝ օդաչուն եւ շենքի մեկ բնակիչ, հաղորդում է NDTV-ն:
Տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչ կապիտան Վիլլի Բեյլիի խոսքով՝ վերջացել է Ֆիլադելֆիայից Մանասաս թռչող օդանավի վառելիքը եւ այն բախվել է շենքին:
Ինչպես թղթակիցներին պատմել է շենքի բնակիչներից Դեւիդ Վենտուրան, ինքն արթնացել է դղրդյունից եւ սարսափել՝ իր հյուրասենյակում օդանավ հայտնաբերելով:
Փրկարարները տարհանել են շենքի բոլոր բնակիչներին՝ 9 մեծահասակների, 7 երեխաների, ինչպես նաեւ տնային կենդանիներին:




























