ԱՄՆ-ը խոստովանել է, որ իր քաղաքացի 33-ամյա Նիքոլ Մենսֆիլդը, ով Սիրիայի զինյալների շարքերում մասնակցել է ռազմական գործողություններին, զոհվել է:

Արեւմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ մայիսի 31-ի գիշերը Իդլիբ նահանգում գնդակահարվել են երեք օտարերկրացիներ, որոնց շարքում եղել են Մեծ Բրիտանիայի երկու եւ ԱՄՆ մեկ քաղաքացիներ: ԱՄՆ քաղաքացին, ըստ ՀԴԲ-ի, եղել է Միչիգան նահանգի բնակիչ 33-ամյա Նիքոլ Մենսֆիլդը, ով սիրահարվել է արաբ ներգաղթյալի ու բնակության մեկնել Սիրիա:

«Ես հիասթափված եմ: Երբեք չէի մտածի, որ նա ահաբեկիչ է: Ինձ անհանգստացնում էր, որ նա իսլամ է ընդունել եւ սկսել է գլխաշոր կրել»,-հայտարարել է զոհված կնոջ հորաքույր մոնիկա Մենսֆիլդը:

Աղջկա տատիկը պնդում է, որ նա ոսկի սիրտ ուներ, բայց «մտքից թույլ էր»: «Կարծում եմ, նրա ուղեղը պարզապես լվացել էին»,-ասել է նա:

Նիքոլ Մենսֆիլդը 18-ամյա դուստր ունի: