Սովորաբար պետական բյուջեի կատարողականի քննարկումները ընթանում են ձանձրալի եւ լուրջ ընթացքով: Սակայն երբեմն պատահում են զավեշտալի դեպքեր: Մասնավորապես, այսօր՝ մայիսի 31-ին, ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ԱԺ մշտական հանձնաժողովների ընդլայնված նիստում սկսեց մանրամասն ներկայացնել մարզի դպրոցներում աշակերտների թիվը; «Գիտեի, որ Նիկոլ Փաշինյանը գալու է, դրա համար լավ պատրաստվել եմ... երկու շաբաթ է՝ պատրաստվում եմ, թողեք ասեմ»,-մարզպետի կատակը ծիծաղի պոռթկում առաջացրեց դահլիճում:
Հիշեցնենք, որ անցյալ տարի, երբ նույնպես քննարկվում էր բյուջեի կատարողականը, Ն. Փաշինյանը բոլոր մարզպետներին անխտիր հարցնում էր, թե քանի երեխա է հաճախել առաջին դասարան: Ոչ մի մարզպետ այն ժամանակ հանպատրաստից պատասխանել չէր կարողացել:




























