Թաիլանդի Նակհոն-Ռատչասիմա նահանգում այրվել է թրեյլերը, որը 3,3 մլն դոլար արժեքով սուպերմեքենաներ էր տեղափոխում: Հրդեհի հետեւանքով այրվել են «Լամբորջինի», «Բենթլի», BMW եւ «Մերսեդես» մակնիշի չորս շքեղ մեքենաներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Թայլանդի ոստիկանությունն արդեն հետաքննում է միջադեպը: Քննության տվյալներով, հրդեհի պատճառ կարող էր լինել վարորդի նետած սիգարետը: Երկրի հարկային վարչությունը փորձում է պարզել, թե ում էին պատկանում շքեղ մեքենաները, եւ արդյոք օրինական կերպով էին բերվել Թաիլանդ: Վարկածներից մեկով մեքենաները բերվել էին նահանգ, որպեսզի գրանցվեն որպես երկրում հավաքված մեքենաներ: