Եգիպտոսում, Սինայի հարավում, այսօր՝ մայիսի 31-ին, զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այն ուղեւորվում էր դեպի Դահաբ հանգստավայր, առնվազն 9 զբոսաշրջիկ զոհվել է, եւս 22-ը՝ վիրավորվել:

Միջադեպի պատճառները ճշտվում են: Նախնական տեղեկություններով՝ ավտովթարի մեղավորը ավտոբուսի վարորդն է, որ չի կարողացել կառավարել մեքենան, այն շրջվել է եւ հրդեհվել, հաղորդում է Life News-ը:

Ընդհանուր առմամբ՝ ավտոբուսի սրահում եղել է 40 մարդ, նրանցից 6-ը տեղում են մահացել, եւս երեքը՝ հիվանդանոցում:

22 վիրավորների մեծ մասի վիճակը ծանր է: Նախնական տեղեկություններով, գրեթե բոլոր զբոսաշրջիկները Մեքսիկայի եւ Չինաստանի քաղաքացիներ են: