Դատարանը ճանաչել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավունքը՝ Google-ից պահանջել օգտատերերի տվյալները եւ մերժել է ընկերության հայցը, որը վիճարկում էր նամանատիպ պահանջի օրինականությունը, հաղորդում է USA Today-ը:

Google ընկերությունը դատարանում փորձել է ապացուցել, որ ՀԴԲ-ի կողմից իրենց ուղղված հարցումներից 19-ը հակասում են երկրի Սահմանադրությանը, բայց դատարանն ընկերության փաստարկները բավարար չի համարել: ՀԴԲ-ն իրավունք ունի Google-ից գաղտնի տվյալներ պահանջել՝ առանց դատարանի որոշման, եթե այդ տվյալներն անհրաժեշտ են ազգային անվտանգության հետ կապված գործերի հետաքննության համար:

Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկությունները, 2011 թվականին ՀԴԲ-ն շուրջ 17 հազար նման հարցում է ներկայացրել՝ 7200 մարդու վերաբերյալ: