Ամերիկյան Թեքսաս նահանգի մայրաքաղաք Օսթինի դպրոցներից մեկում քիմիական անհայտ նյութից ութ մարդ թունավորվել է, որոնցից հինգն աշակերտներ են, երեքը՝ ուսուցիչներ: Հաղորդվում է, որ քիմիական անհայտ նյութը հայտնաբերվել է դպրոցի զուգարաններից մեկում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ տեղի լրատվամիջոցները վկայակոչելով:

Այս պահին բոլոր դպրոցականները, ուսուցիչներն ու դպրոցի այլ աշխատակիցները տարհանվել են, տեղում աշխատում են մասնագետները, որոնք պետք է պարզեն, թե հատկապես ինչ նյութից են թունավորվել տուժածները եւ  ինչ վտանգ է այն պարունակում: