2013թ. հունիսի 1-ից Ուկրաինայի միջազգային ավիաուղիները սկսել են ուղիղ պարբերական չվերթներ իրականացնել Օդեսայի եւ Երեւանի միջեւ: Այդ մասին «ԼիգաԲիզնեսԻնֆորմ»-ին հայտնել են ընկերությունից:

Օդեսա-Երեւան-Օդեսա չվերթները իրականացվելու են շաբաթը մեկ, Օդեսայից Երեւան ուրբաթ օրերին Երեւանից Օդեսա` շաբաթ:

Նոր չվերթներն իրականացվելու են ժամանակակից ինքնաթիռներով, որոնք երկու տեսակի սրահներ ունեն: