ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Մարկ Քիրկի եւ Ֆրենկ Փալոունի հրավերով հայ պատգամավորների պատվիրակությունը մարտի 3-ին մեկնելու է ԱՄՆ:

Պատվիրակության կազմում են Արտակ Զաքարյանը՝ Հանրապետական կուսակցությունից, Արմեն Մելիքյանը՝ «Բարգավաճ Հայաստանից», ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ու անկախ պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Այցի շրջանակներում քննարկվելու են հայ-թուրքական մերձեցման հարցերն ու ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հեռանկարները, ղարաբաղյան կարգավորումն ու հայ-ամերիկյան հարաբերությունները: Նախատեսված են հայկական պատվիրակության հանդիպումները քաղաքական եւ հասարակական շրջանակների հետ:

Նշենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Այդ կապակցությամբ Վաշինգտոնում են գտնվում թուրքական երկու պատվիրակություններ, որոնք աշխատում են կանխել բանաձեւի ընդունումը: