Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իր նստավայրում դիմավորել է Իգդիրից ժամանած պատվիրակությանը, որի մեջ են եղել Իգդիրից ընտրված պատգամավորներ, մեկ քաղաքապետ, Իգդիրի համալսարանի ռեկտորը եւ Իգդիրի նահանգապետը:
Թուրքական Siyasibirikim կայքէջի փոխանցմամբ` պատվիրակության անդամները նեկայացրրել են Իգդիրի զարգացման անհրաժեշտ պայմանները` այդ թվում, օդանավակայանի անհրաժեշտությունը, համալսարանի հետ կապված խնդիրները եւ Արարատ լեռը տուրիզմի համար բացելու խնդիրները: Նախագահ Գյուլին նաեւ հայտնել են, որ ի դեմս Հայաստանի, Նախիջեւանի եւ Իրանի, Իգդիրը կարող է տարածաշրջանային առեւտրի կենտրոն լինել եւ դրա անհրաժեշտությունը կա:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Իգդիրը ունի գյուղատնտեսություն, անասնապահություն, տուրիզմ եւ առեւտուր, սակայն կարեւորել է Իգդիրի նահագային ենթակառուցվածքների զարգացումը, Արարատ լեռը ներկայացնելը:



























