Հունաստանը մտադիր է իր DESFA գազային ընկերությունը 400 մլն եվրոյով վաճառել ադրբեջանական SOCAR ընկերությանը: Արդյունքում Աթենքը կվաճառի գազարդունաբերական DESFA ձեռնարկության բաժնետոմսերի 66 տոկոսը:
Ներկայումս DESFA-ի բաժնետոմսերի 35 տոկոսը պատկանում է նավթա- եւ գազաարդյունաբերական Hellenic Petroleum ընկերությանը, իսկ 31 տոկոսը՝ պետությանը:
Հունաստանի կառավարությունը բաժնետոմսերի իր բաժնի վաճառքից կստանա 188 մլն եվրո, հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Հիշեցնենք, որ բացի SOCAR-ից, DESFA ընկերության աճուրդին սպասվում էր նաեւ ռուսական «Սինթեզ» էներգետիկ ընկերության եւ հունաչեխական PPF-Terna ընկերության մասնակցությունը: Սակայն հունիսին վերջին երկու ընկերությունները հրաժարվել էին DESFA-ն գնելու մտադրությունից:
Ռուսաստանն Ադրբեջանին է զիջել հունական գազային ընկերությունը
DESFA-ն պետական գազարդյունաբերական DEPA ընկերության ստորաբաժանումն է, որի մասնավորեցումը հունիսին անհաջողությամբ է պսակվել՝ հայտերի բացակայության պատճառով: DEPA-ի հավանական գնորդներից է եղել ռուսական «Գազպրոմ» կոնցեռնը:
«Գազպրոմը» բացատրել է DEPA-ի մասնավորեցումից հրաժարվելու պատճառները



























