«Թալիբան» խմբավորումը պատրաստ  է ամերիկացի պատանդ զինվորին փոխանակել Գուանտանամոյի բանտում գտնվող իր մարդկանց հետ: Այս մասին Associated Press-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է  թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Շաշին Սուխայիլը:

Խոսքը 23-ամյա շարքային Բոուի Բերգդալի մասին է: Սուխայիլն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է որպես վստահության գրավական առաջինն ազատի բանտարկյալներին:

Նա չի հայտնել ամերիկացի զինվորի գտնվելու վայրը, սակայն նշել է, որ վերջինիս վիճակը լավ է, գրում է  rbc-ն:

Քսաներեքամյա եֆրեյտոր Բոուի Բերգդալն աֆղանական Պակտիկա նահանգից անհետ կորել էր 2009թ. հունիսի 29-ին: Ավելի ուշ «Թալիբան» շարժման գրոհայինները նրա մասնակցությամբ տեսագրություն էին տարածել:

Հիշեցնենք, այս պահին ԱՄՆ –ն փորձում է «Թալիբանի» հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների ամսաթիվը: