Ղրղըզստանի խորհրդարանը այսօր կողմ է քվեարկել ամերիկյան «Մանաս» ավիաբազայի վերաբերյալ պայմանագիրը չեղյալ համարելուն: Օրինագիծը ընդունվել է միանգամից երեք ընթերցումներով: Կողմ է քվեարկել 91 պատգամավոր, դեմ` 5:
Օրիանգծի համաձայն` ամերիկյան ավիաբազայի վերաբերյալ համաձայնագիրը, որը պաշտոնապես կոչվում է Տրանզիտային փոխադրումների կենտրոն, չեղյալ կհամարվի 2014թ հուլիսի 11-ից, հաղորդում է K-News-ը:
Տեղական լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել նրան, որ նախօրեին Բիշքեք է ժամանել պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը: Պաշտոնական վարկածի համաձայն` նա եկել է իր հիմնադրամի գործունեության շրջանակներում: Սակայն շրջանառող այլ լուրերի համաձայն` նա ժամանել է հանդիպելու այն քաղաքական գործիչների հետ, ովքեր բազայի վերաբերյալ որոշում են կայացնում:
ԱՄՆ ավիաբազան Ղրղըզստանում տեղակայվել է 2001-ին` Բիշքեքի «Մանաս» օդանավակայանի տարածքում: Այն շահագործվում է` աջակցելու Աֆղանստանում կոալիցիոն ուժերին:




























