Հատուկ ծառայության գործողությունները բացասաբար են անդրադարձել Associated Press գործակալության աշխատանքների վրա. անանուն աղբյուրները հրաժարվում են անգամ խոսել թղթակիցների հետ, հայտարարել է Associated Press-ի ղեկավար Հերրի Փրյուիթը:
«Մեր թղթակիցների հեռախոսազրույցների գաղտնալսումը ոչ միայն խախտել է ամերիկյան Սահմանադրությունը, այլեւ մեր աղբյուրները կորցրել են իրենց հավատը գործակալության նկատմամբ»,-հայտարարել է Associated Press-ի ղեկավարը` Վաշինգթոնում Ազգային մամուլի-ակումբի հանդիպման ժամանակ:
Նա ներկայացրել է խոսքի ազատության պահպանման սեփական հայեցակարգի 5 դրույթներ, փոխանցում է RT-ն:
Նա անհրաժեշտ է համարում դաշնային օրենք ընդունել, որով լրագրողները կպաշտպանվեն «կառավարության միակողմանի եւ գաղտնի գործողություններից»:




























