Պաղեստինի նոր վարչապետ Ռամի Համդալան, ով բոլորովին վերջրես էր նշանակվել այս պաշտոնում, հրաժարական է տվել, փոխանցում է Reuters-ը` վկայակոչելով պաղեստինյան կառավարության աղբյուրին:
Առայժմ հայտնի չէ, արդյոք հրաժարականն ընդունվել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի կողմից: AFP-ին, վկայակոչելով աղբյուրին, հաղորդում է, որ Համդալան հրաժարականի դիմում է ներկայացրել երկու փոխվարչապետների հետ ունեցած տարաձայնության պատճառով:
Համալսարանի նախկին ռեկտոր Ռամի Համդալան հունիսի 6-ին կազմավորել է պաղեստնին նոր կառավարությունը եւ երդում տվել: Նա բազմիցս հույս է հայտնել, որ իր կաբինետը կգոյատեւի մինչեւ օգոստոսի կես եւ իր տեղը կզիջի ազգային միասնության կառավարությանը, որի ստեղծման ուղղությամբ աշխատում են ՖԱՏՀ եւ ՀԱՄԱՍ խմբակցությունները:
Համդալան վարչապետ է դարձել այն բանից հետո, ինչ հրաժարական է տվել իր հայրենիքում բազմիցս քննադատված Սալամ Ֆայադը:




























