Կանադայի Քվեբեկի նահանգում, հրատեխնիկայի արտադրության գործարանում հզոր պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել: ՈՒժեղ հրդեհի հետեւանքով գործարանին չեն կարողանում մոտենալ հրշեջները:
Գործարանը շրջափակվել է, մեկ կմ շառավղող անվտանգության գոտի է ստեղծվել: Դադարեցվել է հարակից փողոցների երթեւեկությունը: Տուժածների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում, գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղական «Մոնրեալ» թերթը:
Հրատեխնիկայի գործարանը գտնվում է Մոնրեալից 60 կմ հեռավորության վրա:



























