Քաբուլը Քաթարի մայրաքաղաք Դոհայում «Թալիբան» շարժման ներկայացուցչության բացումը Վաշինգտոնի հետ խաղաղ բանակցություններ վարելու վերաբերյալ սկզբունքների ոտնահարում է համարում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ Զահիր Թանինը` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
«Դոհայում թալիբների դրոշի ծածանումը հիշեցնում է արյունոտ եւ մշուշոտ անցյալը, որից փորձում ենք ազատվել»,-ասել է նա:
Դիվանագետը Դոհայում «Թալիբանի» գրասենյակի բացումը թատերական է համարում: Նա կարծում է, որ դա ոտնահարում է նախապես ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի կողմից ձեռքբերված սկզբունքները, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայանալիք խաղաղ բանակցությունները հետաձգվել են անորոշ ժամանակով: Դրա պատճառը «Աֆղանստանի իսլամական էմիրության քաղաքական բյուրո» անվանումը կրող թալիբների գրասենյակի բացումն է Դահայում:
ԱՄՆ բանակցությունները թալիբների հետ հետաձգվել են
«Թալիբանի» «քաղաքական գրասենյակի» բացումը ողջունել են ԱՄՆ եւ Միացյալ թագավորության դիվանագետները:




























