ԱՄՆ-ում գաղտնալսման հետ կապված սկանդալը նոր շրջադարձ է ստացել. Ֆլորիդայից ինչ-որ Թերրենս Բրաուն, ով մեղադրվում է ինկասատորական ավտոմեքենայի վրա հարձակմանը մասնակից լինելու եւ վարորդին սպանելու մեջ, պահանջել է, որպեսզի իր ալիբին հաստավի ԱՄՆ էլեկտրոնային հետախուծման ծառայությունը:
Կասկածյալը պնդում է, որ իր երկու բջջայիններից կատարված զանգերի մասին ինֆորմացիան կարող է հաստատել, որ նա չի եղել այնտեղ, որտեղ հանցագործությունը իրականացվել է:
Ինչպես պնդում է հեռախոսային կապի փրովայդեր-ընկերությունը, այդ տվյալներն արդեն ջնջվել են համակարգիչներից: Բրաունի դատապաշտպանը պնդում է, որ դրանք արխիվացվում եւ պահպանվում են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից:
ԱՄՆ օրենքը պահանջում է, որպեսզի դատախազությունը պաշտպանությանը տրամադրի ցանկացած տվյալներ, որոնք կարող են հաստատել պաշտպանյալի անմեղությունը: Սակայն այս դեպքում դատախազությունը մերժել է` պատճառաբանելով, որ իշխանություններն իրականում տվյալներ չունեն զանգահարողների գտնվելու վայրի մասին, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:




























