Ցարնաեւի ընկերոջ՝ ՀԴԲ-ի գործակալների կողմից սպանված  Իբրահիմ Տոդաշեւի մարմինը Ֆլորիդայից Մոսկվա են տեղափոխել հունիսի 20-ին, իսկ այնտեղից՝ հատուկ չվերթով՝  Գրոզնի:

Ինքնաթիռը ժամանելուն պես հանգուցյալին տարել են գերեզմանատուն՝ Տոդաշեւների ընտանեկան գերեզմանոցում հուղարկավորելու համար:

Սպանվածի հայրը՝ Աբդուլակի  Տոդաշեւը, մեկ ամիս փորձում էր հասնել որդու մարմինը տեղափոխելու թույլտվության, սակայն ՀԴԲ-ից թույլտվություն ստացվել էր միայն այն ժամանակ, երբՌուսաստանի ԱԳՆ-ն պայմանավորվել էր ԱՄՆ-ի ուժային կառույցների հետ:

Հուղարկավորությունն անցկացվել է մահմեդական ավանդույթով եւ շարունակվել մոտ կես ժամ, գրում է Life News-ը:

Ամերիկայի հատուկ ծառայությունների տվյալով՝ Իբրահիմը խոստովանել էր եռակի սպանության իր մասնակցությունը: ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հարցաքննության ժամանակ Տոդաշեւը ագրեսիվ վարք է դրսեւորել,  ինքնապաշտպանության դիմած ՀԴԲ-ի գործակալներն էլ  սպանել են նրան: