Այսօր Իտալիայում հյուսիսում տեղի ունեցած 5.2 մագնիտուդով երկրաշարժի արդյունքում մի քանի տուն է վնասվել: Ինչպես հաղորդում է ԱՆՍԱ գործակալությունը, վնաս է հասցվել Ֆավիցցանո, Կազոլե, Լունիջանե քաղաքների շինություններին, որոնք մոտ են եղել ստորգետնյա ցնցումներին: Մի շարք հասարակական հաստատություններ այդ առնչությամբ տարհանվել են, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ինպես հաղորդում են Գեոֆիզիկայի եւ հրաբխագիտության ինստիտուտից, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5.3 կմ խորության վրա: Բացի այդ, սարքերը շարունակումեն գրանցել սեյսմիկ ակտիվություն եւ ավելի ցածր մագնիտուդով ցնցումներ:
Երկրաշարժը զգալի է եղել Էմիլիա-Ռոմանիա, Լոմբարդիա, Պյեմոնտե, Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգնեում, Տոսկանիայում եւ Լիգուրիայում: Զոհերի մասին առայժմ չի հաղորդվում:




























