Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քվերակությանը ընթացքում, երբ քվեարկությունը դեռ չէր ավարտվել, հայտարարել է, թե իրենք պատրաստ են ցանկացած տարբերակի:
Այդ ժամանակ բանաձեւին դեմ քվեարկած ձայներն ավելի շատ էին, քան կողմ քվեարկածները, սակայն վերջին պահին քվեարկողները փոխեցին հարաբերակցությունը, որի արդյունքում 23 կողմ եւ 22 դեմ ձայներով ցեղասպանության վերաբերյալ բանաձեւն ընդունվեց:



























