Էներգետիկական հսկա Enron ընկերության նախկին ղեկավար Ջեֆրի Սքիլինգը, որն ԱՄՆ-ի պատմության խոշորագույն ֆինանսական խարդախություններից մեկի գործով դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման, 10 տարի շուտ ազատություն կստանա։ Հյուսթոնի դատարանը 59-ամյա Սքիլինգը պատժաչափը կրճատել է 14-ի։

Սքիլինգի փաստաբանները պնդում էին, որ իրենց պաշտպանյալը իրավաբանական սխալ տեսության հիմքով է դատապարտվել, եւ որ ատենակալների որոշման վրա ազդեցություն է թողել այն ժամանակվա խոշորագույն էներգետիկական ընկերության սնանկացումը։

Դատավճռի մեղմացման դիմաց Սքիլինգը պետք է իր միջոցներից  մոտ 40 մլն դոլար փոխհատուցում վճարի ընկերության սնանկացումից կորուստներ կրած  կազմակերպություններին։ Բացի այդ, դատարանը եւս 20 ամսով կկրճատի պատժաչափը, եթե Սքիլինգը դադարեցնի վճիռը բողոքարկելը, գրում է rbc-ն։

Ջեֆրի Սքիլինգը 2006թ. մեղավոր էր ճանաչվել 19 կետերով, ներառյալ՝ խարդախություն, հանցավոր համաձայնություն եւ բորսայում ներքին տեղեկատվության օգտագործում։

Enron ընկերությունը սնանկացել էր 2011թ. սկանդալից հետո, երբ պարզվել էր, որ դրա ֆինանսական դրության տվյալները կեղծվել են բազմաթիվ հաշվապահական փաստաթղթերի միջոցով։