Դաղստանցի մուֆթին գնդակահարել է իր տան վրա հարձակված գրոհայիններից մեկին: Դեպքը տեղի է  ունեցել Ունցույուլսկի շրջանի Կախաբրոսո բնակավայրում:Զինված երեք հանցագործները ներխուժել են մուֆթի Մուհամեդ Աբդուլաեւի տուն հունիսի 23-ի գիշերը եւ վիրավորել կնոջն ու որդուն:

Մուֆթին պատասխան կրակ է բացել որսորդական հրացանից` սպանելով հանցագործներից մեկին: Մյուս երկուսը փախուստի են դիմել, գրում է «Lenta.ru»-ն:Սպանվածի ինքնությունը պարզվել է: Ենթադրվում է, որ մուֆթիի վրա հարձակման պատճառը վերջինիս կրոնական գործունեությունն է եղել: